«Իմ քայլը» ջախջախել է մրցակիցներին Ավագանու ընտրություններում` ստանալով ձայների 81.06%-ը24 սեպտեմբերի 2018 - 05:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի բոլոր 475 ընտրատեղամասում քվեարկած ընտրողների ձայների նախնական հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 294,109 ձայն (81.06%) հավաքելով, ջախջախիչ հաղթանակ է տանում մրցակիցների նկատմամբ։ ԲՀԿ-ն ստացել է 25,219 ձայն (6.95%), «Լույսը»՝ 18,112 քվե (4.99%), ՀՅԴ-ն` 5882 ձայն (1.62%), «Երկիր Ծիրանի»՝ 5059 քվե (1.39%), ՕԵԿ-ը` 3948 ձայն (1.09%): Մնացած մասնակիցները ստացել են ձայների 1%-ից պակաս քվե։ «Իմ Քայլից» ու ԲՀԿ-ից բացի ավագանի կանցնի նաև «Լույս» դաշինքը։ Այն, չի հաղթահարել անցողիկ շեմը, սակայն կստանա մանդատներ, քանի որ ավագանիում առնվազն 3 ուժ պիտի ներկայացված լինի։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848,343 քաղաքացուց մասնակցել է 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |