ԱՄՆ-ն հերքում է Իրանում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեղադրանքը

ԱՄՆ-ն հերքում է Իրանում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեղադրանքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հերքում է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու մեղադրանքը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին՝ հավելելով, որ ահաբեկչության մեղավորներին գտնելու համար Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «լավ կլինի հայելու մեջ նայի»:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա Իրանի հարավային Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Գրոհայինները ռազմական համազգեստով են եղել: Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Թեհրանը Վաշինգտոնին է մեղադրում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ:

«Ռոուհանին թող իր տարածաշրջանում առկա խնդիրներին նայի, հասկանալու համար կատարվածի պատճառները: Ռոուհանին կարող է որքան ասես մեզ մեղադրել, սակայն պետք է հայելու մեջ նայի»,-ասել է Հեյլին CNN-ի եթերում, գրում է «Վեդոմոստին»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է ցանկացած ահաբեկչական գրոհ, որտեղ էլ այն կատարված լինի: Հեյլին հավելել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում փոխել ռեժիմն Իրանում, կամ որևէ այլ տեղ:

Ահվազում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: Այդ մասին հայտնել է Reuters-ը Amaq գործակալության վրա հղումով: Իրանի իշխանությունները հերքում են ԻՊ մասնակցությունն ահաբեկչությանը: Թեհրանը մեղադրում է «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին ու նրանց ամերիկացի հրահանգիչներին»: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը,

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---