Ալբանիայի հավաքականի նախկին մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի ընտրանին

Ալբանիայի հավաքականի նախկին մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի ընտրանին

PanARMENIAN.Net - Ալբանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջաննի դե Բիազին կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը, գրում է ալբանական Alpenews.al պարբերականը:

Նշվում է, որ նա ինտենսիվ բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

2017-ի սեպտեմբերին 62-ամյա մարզիչը գլխավորեց բասկերի «Ալավես» ֆուտբոլային ակումբը, որիտեղից ազատվեց նույն տարվա նոյեմբերի 27-ին:

Իտալացի մասնագետ դե Բիազին նախկին ֆուտբոլիստ է, 2011-2017թթ. գլխավորել է Ալբանիայի հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---