Դավիթ Սանասարյան. 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե

Դավիթ Սանասարյան. 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե

PanARMENIAN.Net - Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում 1,5 մլրդ դրամ հետ կբերվի պետբյուջե, մասնավորապես՝ «Հայրենիք-Սփյուռք», «Լուսանշան» ՊՈԱԿ-ներից, Բարձրավոլտ էլեկտրացանցերից:

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ վարչապետին կներկայացվեն Ագրարային համալսարանի և Էջմիածնի քաղաքապետարանում արված ստուգումների արդյունքները, հայտնում է Panorama.am-ը:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ից արդեն 48 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե. «Կա ժամանակացույց, որ կարճ ժամանակում մնացածն էլ կվերադարձվի»:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով դա առնչություն ունի սփյուռքի նախկին նախարարի հետ՝ վերահսկողական ծառայության պետն ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, պետք է իրավապահ մարմիններից ճշտել:

Խոսելով պետությանը պատճառած վնասն ինքնակամ փոխհատուցելու դեպքերի մասին՝ Դավիթ Սանասարյանը նշել է, որ իր ասուլիսից հետո գյուղապետերից մեկը պատրաստակամություն է հայտնել 17 մլն դրամ վերադարձնել:

«Մենք համառորեն շարունակում ենք մեր պարտականությունները կատարել»,- հերքել է Դավիթ Սանասարյանը լուրերը, թե՝ ինքը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջիկայում հրաժարական են տալու։ Նրա խոսքով՝ հրաժարականի որևէ հիմք չի տեսնում, իսկ եթե հիմք լինի, բնականաբար, ըստ նրա, հրաժարական կտան:

«Մենք փոքրուց չենք երազել այսպիսի պաշտոններ զբաղեցնել, մեր նպատակն այլ է եղել։ Մենք խնդիր ենք դրել, որ նախորդ իշխանությունները պետք է հեռանան, ինչ-որ մասով դրան հասել ենք, հիմա նոր կառավարություն եք տեսնում, մի մասն էլ առաջիկայում կտեսնեք»,- նշել է Դավիթ Սանասարյանը:

Ավելի վաղ Սանասարյանը հայտարարել էր, որ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։

Սանասարյանը նաև հավելել էր, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---