Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» համակարգերի նոր խմբաքանակ է ստացել28 սեպտեմբերի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Ըստ Ադրբեջանի և Բելառուսի միջև գործող միջկառավարական համաձայնագրի, 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական համակարգերի հերթական խմբաքանակը բերվել է Ադրբեջան»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը և Իսրայելի արտադրության LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները՝ կոշտ վառելիքով գործող բալիստիկ հրթիռով: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա, Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |