Աշոտյանը «վնասված մեքենաների» մասին. Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել (վիդեո)

Աշոտյանը «վնասված մեքենաների» մասին. Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել

PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իրեն է վերագրել բաներ, որն ինքը չի ասել» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:

Պատգամավորը մասնավորապես գրել է, որ ինքը ելույթի ընթացքում ասել է՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն լուծարելու պահանջով հանրահավաքի ընթացքում «մեքենաներ են վնասել», սակայն «խոսքը չէր գնում ԱԺ աշխատակազմի մեքենաների մասին, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են փորձել ուղղորդված ներկայացնել»:

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: Նա առաջարկել էր, Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա: Աշոտյանը իր գրառման մեջ անձամբ չի հիշատակել որևէ կոնկրետ դեպք, այլ գրել է, որ այդ դեպքերի մասին հիշատակել է մամուլը:

Անդրադառնալով ԱԺ «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպին, Աշոտյանը հիշեցրել է, որ նա չի օգտագործել «բռնություն» բառը, փոխարենն ասել է, որ իրավապահները պետք է զբաղվեն «երեկ տեղի ունեցածով» (նկատի ունի՝ հոկտեմբերի 2-ի հավաքի ընթացքում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով):

Մինչև այդ՝ հոկտեմբերի 3-ին, պատգամավոր Առաքելյանը, հերքելով իր նկատմամբ ցուցարարների կողմից բռնություն գործադրելու մասին մամուլում շրջանառվող լուրերը, իր հետ կապ հաստատած ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալին ասել էր, որ իր հետ «տեղի ունեցածը» վեճ էր հավաքին մասնակցած կանանցից մեկի հետ:

Ընթերցեք նաև՝ «Կաշիդ կքերթեմ». Միհրան Պողոսյանը սպառնացել է ցուցարարներին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---