Ֆրանսիայի նախագահն Ադրբեջան կայցելի![]() 5 հոկտեմբերի 2018 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը ֆրանսիական La Tribune թերթի վրա հղումով: Նշվում է, որ Ադրբեջան այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից վերջինիս Ֆրանսիա այցի ժամանակ՝ հուլիսի 20-ին: Ըստ պարբերականի, Մակրոնը Բաքվում քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ծովային պարեկային նավերի մատակարարման հարցը: Նախատեսվում է այդպիսի նավերի առաքման վերաբերյալ ռազմատեխնիկական պայմանագիր կնքել: Հոկտեմբերի 11-12-ին Մակրոնը կլինի Հայաստանում պետական այցով, ինչպես նաև կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |