Ֆրանսիայի նախագահն Ադրբեջան կայցելի

Ֆրանսիայի նախագահն Ադրբեջան կայցելի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը ֆրանսիական La Tribune թերթի վրա հղումով:

Նշվում է, որ Ադրբեջան այցելելու հրավեր Մակրոնը ստացել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից վերջինիս Ֆրանսիա այցի ժամանակ՝ հուլիսի 20-ին:

Ըստ պարբերականի, Մակրոնը Բաքվում քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաև ծովային պարեկային նավերի մատակարարման հարցը: Նախատեսվում է այդպիսի նավերի առաքման վերաբերյալ ռազմատեխնիկական պայմանագիր կնքել:

Հոկտեմբերի 11-12-ին Մակրոնը կլինի Հայաստանում պետական այցով, ինչպես նաև կմասնակցի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---