Մեքսիկան շահագրգռված է ՎՈՒԱՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում

PanARMENIAN.Net - Մեքսիկան ներկա դրությամբ շահագրգռված է ՎՈՒԱՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում, եւ ուսումնասիրում է այդ նպատակին հասնելու հնարավորությունները, հայտարարել է Մեքսիկայի Ազգային համալսարանի պրոֆեսոր Օլինկո Վիեյրա Անգուլոն: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` նա նշել է, որ «Ադրբեջանը կարող է Մեքսիկայի աջակցության հույսն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում»: «Մենք շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնավարությանը, եւ մենք հարգում ենք ցանկացած որոշում, որը կկայացվի Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ: Մենք ճանաչում ենք ադրբեջանական տարածքի անձեռնմխելիությունը, եւ ես վստահ եմ, որ դուք կկարողանաք հասնել դրական արդյունքների այդ խնդրի կարգավորման հարցում»,- նշել է Օլինկո Վիեյրա Անգուլոն, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---