ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվում է մեկ այլ նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավորի սպանության մեջ կասկածվում է մեկ այլ նախկին պատգամավոր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին սպանվել է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո): Երևանի Նորք-Մարաշ շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ նախկին պատգամվորը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը, որին վիրահատել են:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։

Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Ըստ Aysor.am-ի տեղեկությունների, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։

Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

Հոկտեմբերի 7-ին հայտնաբերվել է ՀՀ Աժ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի դին՝ հրազենային վնասվածքով: Տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---