ՎիվաՍել-ՄՏՍ-ը iPhone SE և Honor 9 Lite սմարթֆոններ է խաղարկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը  iPhone SE և Honor 9 Lite սմարթֆոններ է խաղարկում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը (ներառյալ), ցանկացած սմարթֆոնի գնորդ հնարավորություն կստանա մասնակցելու 27 iPhone SE 32 ԳԲ և 54 Honor 9 Lite սմարթֆոնների խաղարկությանը:

Խաղարկությանը մասնակցելու համար սմարթֆոնը պետք է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կանխիկ կամ ապառիկ եղանակով: Գործարքը կատարելուց հետո պետք է պահպանել գնված սմարթֆոնը և ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

Սմարթֆոնների խաղարկությունները տեղի են ունենալու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից մշակված ծրագրային ապահովման միջոցով՝ սկսած 2018թ-ի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը: Նշված ժամանակահատվածում շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկությունները տեղի են ունենալու այդ շաբաթ և կիրակի օրերին հաջորդող աշխատանքային օրը:

Խաղարկության արդյունքների հրապարակմանը հնարավոր է հետևել առցանց՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Արդյունքների հրապարակումները տեղի են ունենալու խաղարկության յուրաքանչյուր օրվա 11:00-ին, իսկ շաբաթ և կիրակի օրերին գնված սմարթֆոնների մասով խաղարկության արդյունքները՝ հաջորդող աշխատանքային օրվա 21:00-ին:

Յուրաքանչյուր շահումը հրապարակելու օրվանից սկսած՝ 7 օրացույցային օրվա ընթացքում շահող մասնակիցը շահումը ստանալու համար պետք է ներկայանա «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այն սպասարկման կենտրոն, որտեղից ձեռք էր բերել սմարթֆոնը: Շահող մասնակիցը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ), ինչպես նաև այն սմարթֆոնը, որի IMEI կոդը ընտրվել է խաղարկության արդյունքում, և համապատասխան ՀԴՄ կտրոնը (վաճառքի անդորրագիրը):

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---