ԱԻՆ-ը մտադիր է հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ գնել10 հոկտեմբերի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորում է Հայաստանի նման բարձր լեռնային պայմաններ ունեցող երկրում ավիացիոն ուժերի ներգրավմամբ փրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Airbus ընկերության Արևելյան Եվրոպայի հարցերով փոխնախագահ Ժակ Գարիգեի հետ հանդիպմանը Ցոլակյանը հայտարարել է, որ հստակ տրամադրվածություն կա՝ ձեռք բերել հրշեջ-փրկարարական նշանակության ուղղաթիռներ: «Ակնկալում եմ ընկերության առաջարկները համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - իր խոսքում նշել է նախարարը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանի կողմից ներկայացվել է օրեր առաջ ընկերության ուղղաթիռային մասնագետների այցի արդյունքում նախարարության հետաքրքվածության և ԱԻՆ գործառույթների համար անհրաժեշտ ուղղաթիռների ձեռքբերման հնարավորության խնդիրը։ Հանդիպման նպատակն էր նախնական համաձայնության գալ առաջարկվող ուղղաթիռների ձեռքբերման պայմանների և քայլերի հաջորդականության շուրջ։ Հաշվի առնելով, որ ԱԻՆ գործառույթների՝ որոնողա֊փրկարարական, հրդեհաշիջման և բժշկական անհապաղ առաջին օգնության նշանակությամբ առաջարկվող ուղղաթիռները արտադրված են Գերմանիայում՝ ընկերության փոխնախագահը նախանշել է այդ երկրի բանկերի հետ հնարավոր համագործակցության տարբերակներ, երկարաժամկետ վարկային ֆինանսավորման պայմաններով։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, մասնագիտականխորհրդատվությունների և քննարկումների վերաբերյալ։ 2017-ին մեծ հրդեհ բռնկվեց Խոսրովի արգելոցում, որի մարումը մեծ ջանքեր պահանջեց, իսկ կորուստներմ անգնահատելի են համարվում: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։Արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի խոսքերով, «կորուստները անգնահատելի են, բայց մեծ հույսեր կան, որ կորուստների որոշ մասը շատ կարճ ժամկետներում կվերականգնվի»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |