Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 13-ին

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը Երևանում կկայանա հոկտեմբերի 13-ին

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Այդ մասին հայտնում է Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովըն։

«Արայիկ Խանդոյանի դին հոկտեմբերի 13-ին նրա հայրենի Ծաղկահովիտ գյուղից կտեղափոխվի Երևան, որտեղ նույն օրը ժամը 17:30-22:30 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը:

Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», մահացել է հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից:

Նա կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:

Խանդոյանը Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ, պարգևատրվել է Արցախի և ՀՀ «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից հրաժարվել էր՝ ի նշան բողոքի ընդդեմ Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---