Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում

Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է քրեական գործը, որը հարուցվել էր Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով: ՌԴ ՔՕ «Ահաբեկչություն» հոդվածը փոխարինվել է «2 կամ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգավոր եղանակով» հոդվածով:

«Ելնելով հանցագործության պատկերից՝ քննությունը նախնական ենթադրում է, որ երիտասարդը կրակոցներով սպանել է քոլեջում գտնվող մարդկանց, իսկ հետո ինքնասպան է եղել»,-ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն:

Գերատեսչությունը հայտնել է նաև, որ ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեում հայտարարել են, որ Ռոսլյակովը կարող էր հանցակիցներ ունենալ և հանցագործության հնարավոր կազմակերպիչների և հանցակիցների որոնումը շարունակվում է:

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ էր հարուցել ՌԴ ՔՕ 205 հոդվածով՝ ահաբեկչական գործողություն: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Հանրապետության իշխանություններն արտակարգ իրավիճակի մասին են հայտարարել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 18 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---