Արսեն Վենգերը 2019-ի սկզբին ֆուտբոլ կվերադառնա

Արսեն Վենգերը 2019-ի սկզբին ֆուտբոլ կվերադառնա

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կվերադառնա աշխատանքին ֆուտբոլում հունվարի 1-ին:

«Ես ինձ հանգստացած եմ զգում և պատրաստ եմ վերադառնալ աշխատանքի: Ես հավատում եմ, որ կրկին կսկսեմ աշխատել հունվարի 1-ից: Դեռ հստակ չգիտեմ որտեղ: Ինձ դիմում են ասոցիացիաներ և ֆեդերացիաներ, նաև ես կարող եմ հայտնվել Ճապոնիայում: 22 տարում «Արսենալում» ես մեծ փորձ եմ ձեռք բերել տարբեր մակարդակներում: Ես հարցումներ եմ ստացել ամբողջ աշխարհից»,-ասել է Վենգերը, գրում է Lenta.ru-ն Bild-ի վրա հղումով:

Ապրիլին ֆրանսիացի մասնագետը հայտնեց «Արսենալից» հեռանալու մասին, որը նա մարզել է 1996 թվականից: Վենգերի ղեկավարությամբ ակումբը երեք անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել, 7-ական անգամ հաղթանակ է տոնել Անգլիայի գավաթում և Սուպերգավաթում: Վենգերը 3 անգամ ճանաչվել է ԱՊԼ լավագույն մարզիչ: Վենգերի տեղն «Արսենալում» զբաղեցրել է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին: Նրա հետ ակումբը 4-րդ հորիզոնականում է Լիգայում 8 խաղից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---