Ջորջ Մարտինը խոսել է «Գահերի խաղի» գլխավոր գաղափարի մասին

Ջորջ Մարտինը խոսել է «Գահերի խաղի» գլխավոր գաղափարի մասին

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, որը հայտնի «Սառույցի և կրակի» սագայի հեղինակն է և որի մոտիվներով է նկարահանվել «Գահերի խաղը», բացահայտել է գրքի ու էկրանավորման գլխավոր գաղափարը:

Հեղինակը հաստատել է այն տեսակետը, որ Վեսթերոսին մոտեցող ձմռան նախակերպարը եղել է Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Ըստ Մարտինի, «Գահերի խաղի» գլխավոր գաղափարն այն է, որ կերպարները զբաղված են իրենց անձնական նպատակներով, ուշադրություն չդարձնելով ահագնացող աղետին, գրում է Lenta.ru-ն The New York Times-ի վրա հղումով:

«Վեսթերոսի բնակիչները զբաղված են անձնական պառակտումներով, պայքարելով իշխանության, կարգավիճակի ու հարստության համար: Նրանք այնքան են ընկղմված այդ ամենի մեջ, որ անտեսում են գլխավոր սպառնալիքը՝ «ձմեռը մոտենում է», որը կարող է ոչնչացնել նրանց բոլորին և ամբողջ աշխարհը: Եվ դա է այն գլխավոր նմանությունն այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր մոլորակում, որտեղ մենք զբաղված ենք մեր խնդիրներով: Մենք վիճում ենք կարևոր հարցերի մասին՝ միջազգային քաղաքականության, ներքին քաղաքականության, քաղաքացիական իրավունքների և պարտավորությունների, սոցիալական արդարության: Բոլոր այդ բաները կարևոր են, սակայն, քանի դեռ մենք զբաղված ենք դրանով և այդ հարցերի վրա ենք ծախսում մեր ուժերը, կլիմայական փոփոխությունները չեն անհետանում,-պարզաբանել է Մարտինը:

Գրողը նշել է, որ այսօր հանրությանը հուզող ոչ մի կարևոր խնդիր վաղը չի ունենա ոչ մի նշանակություն, եթե մենք բոլորս մեռնենք, իսկ մեր քաղաքները հայտնվեն օվկիանոսի հատակում:

Օգոստոսին Մարտինը պարզաբանել էր, թե ինչու է պետք սպանել ստեղծագործությունների գլխավոր հերոսներին: Նա ասել էր, որ իրեն այդ գաղափարը տվել է «Մատանիների տիրակալը» վեպի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---