Սուրենյան. Հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում ցուրտ չի կանխատեսվում20 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի երորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նշվում է, որ հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը Հայաստանում աչքի ընկավ այս սեզոնի համար ոչ բնորոշ բարձր ջերմային ֆոնով և չոր եղանակով, նման իրավիճակ է ստեղծվել ոչ միայն ամբողջ Կովկասում, այլ նաև Եվրոպայի երկրների մեծ մասում և Ռուսաստանի եվրոպական մասում: Դրա պատճառը Աֆրիկայի արևադարձային գոտիներից՝ Սահարա անապատից դեպի հյուսիս տարածվող և ահռելի մակերես ընդգրկող տաք օդային հոսանքներն են, որոնք իրենց ազդեցության գոտում են վերցել Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ուրալ ընկած տարածքները: Միակ փոփոխությունը կլինի այն, որ հոկտեմբերի 21-ից Միջերկրական ծովի վրա զարգացող ցիկլոնները պարբերաբար կներթափանցեն մեր երկիր, որոնք իրենց հետ կբերեն կարճատև անձրևներ: Այսպիսով հոկտեմբերի 21-25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արդեն կնկատվի փոփոխական ամպամածություն, օրվա ընթացքում պարբերաբար կլինեն նաև կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված ամպամածության ծածկի առկայության հետ, գիշերային ժամերին կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ ցերեկը մի փոքր կնվազի՝ մոտ 2 աստիճանով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |