Խոշտանգման մեղադրանքով կալանավորված ոստիկանների հարազատները բացել են Երևան-Սևան ճանապարհը20 հոկտեմբերի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատների կողմից փակած Երևան-Սևան ճանապարհը բաց է։ Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ «Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է, երթևեկությունը՝ կարգավորված», - նշել է Ջանոյանը։ Ավելի վաղ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորի հարազատները փակել էին Երևան-Սևանի ճանապարհը։ Հարազատները պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին։ Սևանում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։ Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակից Սևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |