Մարսելոն Ռոնալդուի օրինակով մտադիր է «Յուվենտուս» տեղափոխվել

Մարսելոն Ռոնալդուի օրինակով մտադիր է «Յուվենտուս» տեղափոխվել

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մտադիր է փոխել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բրազիլացին արդեն իրազեկել է ակումբի ղեկավարությանն իր պլանների մասին: Ֆուտբոլիստը մտադիր է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվել, որտեղ հանդես է գալիս նրա նախկին թիմակից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գրում է Lenta.ru-ն Calciomercato-ի վրա հղումով:

Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն ինքն է խնդրել «Յուվենտուսի» ղեկավարությանը գնել Մարսելոյին: Պորտուգալացին և նրա գործակալը կարծում են, որ «Ռեալը» կզիջի իր պաշտպանին մոտ 50 մլն եվրոյով:

Ռոնալդուն միացել է «Յուվենտուսին» 2018-ի ամռանը: 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 100 մլն եվրո արժեցավ թուրինյան ակումբին:

Մարսելոն հանդես է գալիս «Ռեալում» 2007-ից: Նա 326 հանդիպման է մասնակցել թագավորկան ակումբի կազմում և 24 անգամ խոցել է մրցակցի դարպասը: Մարսելոն Իսպանիայի քառակի չեմպիոն է, 4 անգամ հաղթող է դարձել Չեմպիոնների լիգայում, նա նաև Բրազիլիայի հավաքականի անդամ է: Նա 58 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում և 6 գոլի հեղինակ դարձել: Նա նաև Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող է սարձել 2013-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---