Գարեգին Բ-ն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում25 հոկտեմբերի 2018 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը: Արծարծվել են Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում խոսվել է նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Հայրապետական այցով Իտալիայում գտնվող կաթողիկոսին ուղեկցում են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այցի շրջանակներում Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |