Չինաստանում կինը ներխուժել է մանկապարտեզ և 14 երեխայի դանակահարել![]() 26 հոկտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Խոհանոցային դանակով զինված կինը հոկտեմբերի 26-ի առավոտյան Չինաստանի հարավարևմտյան Չունցին քաղաքում հարձակվել է մանկապարտեզի սաների վրա: Ըստ տեղի ոստիկանության, տուժել է 14 երեխա: Հարձակումը տեղի է ունեցել Բանան թաղամասի նախակրթական հաստատության դարպասի մոտ, երբ երեխաները վերադառնալիս են եղել առավոտյան մարզանքից: Մանկապարտեզի անվտանգության աշխատակիցներին և մյուս աշխատողներին հաջողվել է կասեցնել 39-ամյա կնոջ գործողությունները: Քիչ ավելի ուշ ժամանած ոստիկանությունը ձերբակալել է նրան, գրում է ՏԱՍՍ-ը: Տուժած երեխաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակի մասին տվյալներ դեռևս չկան: Հայտնի չէ նաև, թե ինչն է դրդել կնոջը նման գործողությունների: Միջադեպը հետաքննվում է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |