Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի

Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում կշնորհվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,-ասվում է գրառման մեջ:

Երվանդ Մանարյանը հայտնի դերասան է, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ: 1988-ից՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---