Թրամփը որոշել է խստացնել ներգաղթյալների ընդունման կանոնները![]() 2 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է խստացնել ներգաղթյալների ընդունման կանոնները: ԱՄՆ-ում միգրանտներին ապաստան տալու վերաբերյալ նոր ծրագիրը կարող է ընդունվել արդեն գալիք շաբաթ: Այդ մասին հայտարարել է ինքը Թրամփը: «Ըստ այդ ծրագրի օտարերկրաիցներն այլևս չեն կարողանա ապօրինի ճանապարհով ազատ մուտք գործել երկիր՝ անհիմն դիմումներ ներկայացնելով ապաստան ստանալու համար,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է «Կոմերսանտը»: Ըստ նրա, ապաստան հայցելու դիմումն այսուհետ հնարավոր կլինի ներկայացնել միայն ԱՄՆ մուտքի կետերում: Նա հավաստիացրել է, որ իր ծրագիրն ամբողջովին օրինական է լինելու, սակայն նշել է, որ ապաստան հայցողները, որոնց կհայտնաբերվեն սահմանն ապօրինի հատելիս, կպահվեն վրաններում և չեն ազատվի դատավարությունից: «Մենք հսկայական քանակի վրաններ ենք պատրաստում և պահելու ենք նրանց վրաններում,-ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը գործող դրույթը, որի համաձայն ապաստան հայցողները կարող են դիմում ենրկայացնել ցանկացած վայրում, «սողանցք է» համարել ապօրինի ներգաղթյալների համար: Թրամփի դիրքորոշումը պայմանավորված է Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների մեծ հոսքով, որոնք փորձում են ԱՄՆ տարածք ներթափանցել: ԱՄՆ նախագահը դա ներխուժում է» համարել, որը լուրջ սպառնալիք է երկրի անվտանգությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |