Այվազովսկու կտավը Christie's-ի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի թվում է

Այվազովսկու կտավը Christie's-ի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի թվում է

PanARMENIAN.Net - Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները կլինեն Christie's աճուրդի «ռուսական սակարկությունների» առաջատար լոտերի թվում: Աճուրդը կայանալու է Լոնդոնում նոյեմբերի 26-ին:

Ընդհանուր առմամբ աճուրդում ներկայացված կլինի 268 լոտ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այվազովսկու «Մայրամուտը Վենետիկում» նկարը գնահատվում է £400-600 հազար ($515-775 հազար): Կտավը ստեղծվել է 1873-ին: Այն եղել է Ջոն Կլյուգեի մասնավոր հավաքածուում և վերջին 20 տարում չի եղել արվեստի շուկայում, հայտնել է աճուրդի տունը՝ հավելելով, որ նկարի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Նյու Յորքի Կոլումբիական համալսարանին:

Այվազովսկին առաջին անգամ եղել է Վենետիկում 1840-ի ամռանը, սամայն ստեղծել է կտավն ավելի ուշ՝ իր հիշողության շնորհիվ, քանի որ նա միշտ ձգտել է ոչ թե կոնկրետ վայրը քարտեզագրական ճշգրտությամբ փոխանցելուն, այլ առաջին հերթին փորձել է փոխանցել տեղանքի ոգին ու մթնոլորտը:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---