Ուսեյն Բոլտը հեռացել է ավստրալական ֆուտբոլային ակումբից![]() 2 նոյեմբերի 2018 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Վազքում 8 անգամ օլիմպիական չեմպիոն դարձած Ուսեյն Բոլտը հեռացել է ավստրալական Central Coast Mariners.ֆուտբոլային ակումբից: Ինչպես ասվում է Twitter-ում ակումբի պաշտոնական էջում, տևական բանակցություններից հետո մարզիկը պաշտոնապես մերժել է ակումբի առաջարկը: «Չնայած, մենք չկարողացանք համաձայնության գալ, ինչը թույլ կտար Ուսեյն Բոլտին շարունակել ֆուտբոլային կարիերան մեր ակումբում, մենք ուրախ ենք, որ նա մեր թիմի անդամն էր վերջին 8 շաբաթում,-ասվում է հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»: 2018-ի օգոստոսի սկզբին Բոլտը համաձայնագիր էր կնքել Central Coast Mariners-ի հետ, ըստ որի նա մարզվել է թիմի հետ՝ պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու հնարավորություն ունենալով: Մարզիկը մասնակցել է 2 ընկերական խաղի, որից մեկի ժամանակ գոլի հեղինակ է դարձել: Բոլտը շնորհակալություն է հայտնել ակումբին և հաջողություն մաղթել: Ըստ ավստրալական ԶԼՄ-ների, կողմերը չեն կարողացել պայմանավորվել ամսական աշխատավարձի շուրջ: Բոլտն ավարտել է վազորդի կարիերան 2017-ի ամռանը՝ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունից հետո: Վերջին մրցավազքում նա ազդրի վնասվածք էր ստացել, որից վերականգնվում էր 5 ամիս: Բոլտն իր ծառայություններն էր առաջարկել Դևիդ Բեքհեմի «Մայամիին»: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |