Ռիդլի Սքոթը «Գլադիատորի» շարունակությունը կնկարահանի![]() 2 նոյեմբերի 2018 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը: Նշվում է, որ նախագծին չի մասնակցելու առաջին ֆիլմի գլխավոր դերակատար Ռասսել Քրոուն, որը մարմնավորել էր գեներալ Մաքսիմուսի կերպարը, գրում է ՌԻԱ Նովոստին The Hollywood Reporter-ի վրա հղումով: Աշխատանքը ֆիլմի վրա արդեն սկսվել է, սակայն ամենավաղ փուլում է: Կինոարտադրությամբ կզբաղվի Paramount Pictures ստուդիան, իսկ սցենարը, հավանաբար, կգրի Փիթեր Քրեյգը, որը հայտնի է «Քաղցած խաղեր» եռապատման 2 ֆիլմերի վրա աշխատանքով: Ինչպես ակնկալվում է, սիքվելում խոսքը գնալու է Լուցի անունով տղայի մասին, որին առաջին ֆիլմում փրկեց Մաքսիմուսը: Մեծ ճանաչում ստացած պատմական «Գլադիատոր» ֆիլմը էկրան է բարձրացել 2000թ. մայիսին: Ընդհանուր առմամբ ֆիլմը 5 Օսկար է նվաճել՝ այդ թվում ստանալով մրցանակը տարվա լավագույն ֆիլմի և տղամարդու լավագույն դերակատարման համար: Ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 457 մլն դոլար է հավաքել: Ֆիլմում հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |