Շանթ Հարությունյանն առաջիկայում ազատության մեջ կլինի

Շանթ Հարությունյանն առաջիկայում ազատության մեջ կլինի

PanARMENIAN.Net - «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող, 2013 թվականին «Անոնիմուսների շքերթի» ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո կալանավորված և 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն առաջիկա օրերին կլինի ազատության մեջ։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

Հարցին, թե արդյոք Շանթ Հարությունյանի համար ընդունելի տարբերակ է համաներմամբ դուրս գալը բանտից, Շահեն Հարությունյանը պատասխանել է, որ իր հայրը «չէր ցանկանա որևէ թուղթ ստորագրել, որով կընդուներ իր մեղքը»:

Նեյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---