Փորձնական ծրագիրը կօգնի զորացրվող զինվորներին աշխատանք գտնել

Փորձնական ծրագիրը կօգնի զորացրվող զինվորներին աշխատանք գտնել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները փորձնական ծրագիր են մշակում, որը միտված է լինելու պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությունը պլանավորելուն:

Նոյեմբերի 5-ին փորձնական ծրագիրը քննարկվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում վերոնշյալ նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակն է օժանդակել զինվորներին՝ հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը

Քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգի մշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---