Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին բանաձեւը ուղարկվել է իրավաբանական հարցերով կոմիտե12 հունիսի 2008 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ջորջ Բուշի պաշտոնանկության վերաբերյալ բանաձեւ է ուղարկել իրավաբանական հարցերով կոմիտե: Իմպիչմենտի համար հիմք է հանդիսացել այն, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մոլորության մեջ էր գցում երկիրը Իրաքի պատերազմի վերաբերյալ: 251 «կողմ» եւ 161 «դեմ» ձայների հարաբերակցությամբ օրենսդիրները որոշում կայացրեցին, բանաձեւն ուղարկել իրավաբանական հարցերով կոմիտե, որտեղ, ինչպես ենթադրվում է, այն աջակցություն չի ստանա: Փաստաթուղթը երկուշաբթի քննարկման է ներկայացրել դեմոկրատ Դենիս Կուսինիչը` նախագահի նախկին թեկնածու եւ իրաքյան պատերազմի քննադատ:Դեմոկրատական կուսակցության ղեկավարները բազմաթիվ անգամներ խոսել են այն մասին, որ մտադիր չեն լսումներ սկսել նախագահի հեռացման հարցով, իսկ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ այդ գործը «փակված է»: Կուսինիչը մեղադրել է Բուշին նրանում, որ վերջինս, բռնազավթելով Իրաքը, խախտել է ամերիկյան եւ միջազգային օրենքները: Նախագահի նախկին թեկնածուի կազմած փաստաթուղթը մեղադրում է Բուշին նրանում, որ նա ռազմական հանցագործություններ է կատարել, թույլ տալով տանջանքներ կիրառել Ավղանստանում եւ Իրաքում ձերբակալվածների դեմ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը» լրատվական գործակալությունը: Միայն երկու ամերիկացի նախագահ են իմպիչմենտի գործընթացն անցել Ներկայացուցիչների պալատում: Դրանցից մեկը Բիլ Քլինթոնն էր, նրան արդարացրել է Սենատը: 1868 թվականին նախագահ Էնդրյու Ջոնսոնը եւս անցավ իմպիչմենտի գործընթացը, եւ եւս արդարացվեց Սենատի կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |