Մելբուրնում մեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ. Վարորդը դանակով հարձակվել է մարդկանց վրա 9 նոյեմբերի 2018 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Մելբուրնում ավտոմեքենան մխրճվել է առևտրի կենտրոնի մեջ, վարորդը հրկիզել է մեքենան ու դանակով հարձակվել մարդկանց վրա: Այդ մասին Twitter-ի աքաունթում հայտնում է ABC Melbourne ռադիոկայանը: Հարձակվողին հաջողվել է 3 մարդու վիրավորել, որոնցից մեկը տեղում մահացել է, մյուս 2-ը՝ հոսպիտալացվել: Փորձելով հարձակվել ոստիկանների վրա՝ ոճրագործը հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել է, այժմ նա կրիտիկական վիճակում է: Հանցանքի վայր ժամանած հրշեջ ծառայությունը մարել է հրդեհը, գրում է Lenta.ru-ն: Ոստիկանները դեռևս տեղեկություն չունեն ահաբեկիչների հետ կասկածյալի հնարավոր կապի մասին, սակայն, հետաքննությունը շարունակվում է: 2017-ի դեկտեմբերին Մելբուրնում նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ: Այն ժամանակ հետիոտնային անցումում վրաերթի հետևանքով 14 մարդ էր տուժել: Մինչ այդ, հունվարին նմանատիպ գրոհի հետևանքով 6 մարդ էր զոհվել, այդ թվում մանկահասակ երեխա, 30 մարդ վիրավորվել էր: Ոստիկանությունը միջադեպն ահաբեկչություն չէր համարել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |