Կալիֆորնիայում անտառային հրդեհներից ավելի քան 30 մարդ զոհվել է, մոտ 230-ն՝ անհետ կորել12 նոյեմբերի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Եվս 228 մարդ անհետ կորած է համարվում: Զոհվածների և ողջ մնացածների որոնումները շարունակվում են: Հրդեհն ամենամահացուն է նահանգում վերջին 85 տարում: Ըստ շերիֆ Քորի Հոնի, հաճախ փորձագետները ստիպված են լինում աշխատելու զոհվածների ոսկրերի հատվածների հետ միայն՝ մնացած ամեն ինչ կրակը ոչնչացրել է: Տեղում աշխատում է շարժական գենետիկ լաբորատորիա, գրում է Lenta.ru-ն The Guardian-ի վրա հղումով: Աղետի հետևանքով ավելի քան 52,000 մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, նրանցից մոտ 1,300-ը ժամանակավոր ապաստարաններում են: Հրդեհը մարում է ավելի քան 8,000 հրշեջ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |