Հյուսիսային և Հարավային Կորեաներն ապամոնտաժում են սահմանային անցակետերը

Հյուսիսային և Հարավային Կորեաներն ապամոնտաժում են սահմանային անցակետերը

PanARMENIAN.Net - Հարավային և Հյուսիսային Կորեաների զինվորականները սկսել են քանդել 20 սահմանապահ անցակետ՝ նախապես մարդկանց և սպառազինությունը հանելով: Համաձայնագիրն այդ մասին ստորագրվել էր սեպտեմբերի 19-ին:

Ընդհանուր առմամբ Կորեաների միջև գտնվող ապառազմականացված գոտում 22 սահմանակետ կետ: Կողմերից յուրաքանչյուրը մեկական անցակետ կպահպանի, գրում է «Կոմերսանտը»՝ «Ռենհափի» վրա հղումով:

Սեպտեմբերին Փհենյանում տեղի է ունեցել երրորդ միջկորեական գագաթնաժողովը, որտեղ կողմերը պայմանավորվել են միացնել երկաթուղիները, սահմանին միջադեպերի կանխման մեխանիզմ մշակել և ապամոնտաժել հյուսիսկորեական պոլիգոնները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---