Երևանը նոր ֆուտբոլային մարզադաշտ կունենա՝ 33,000 հանդիսատեսի համար

Երևանը նոր ֆուտբոլային մարզադաշտ կունենա՝ 33,000  հանդիսատեսի համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի» նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Երևանում առաջիկա տարիներին նախատեսվում է նոր՝ «Ազգային» կոչվող ստադիոն կառուցել:

Մարզադաշտը նախատեսված կլինի 33.000 հանդիսատեսի համար. ըստ Վանեցյանի սա հնարավորություն կտա հյուրընկալել Եվրոպայի լիգայի մրցաշարի եզրափակիչը:

Կառուցման համար կհատկացվի $100 մլն:

Նշվել է, որ հիմնարկեքի արարողությանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նաև Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ, նախագահ Ջանի Ինֆանտինոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---