ՌԴ հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին լրտեսության մեջ են մեղադրում13 նոյեմբերի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասկածում է Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին արտերկրի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին ադրբեջանական Haqqin.az-ին է հայտնել ինքը Հասանովը: Ըստ նրա, վերջին 8 տարում նա աշխատել է տարբեր ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներում: 2016-18թթ. նա եղել է լրատվական գործակալություններից մեկի սեփական թղթակիցը: Վերդառնալով Բաքու հերթական այցից հետո՝ ռուս-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի լրագրողնիմացել է, որ ԱԴԾ-ն նամակ է տարածել նրան լրտեսության մեջ կասկածելու վերաբերյալ: Ընդ որում, ոստիկանության մայորը հայտնել է, որ նա իր կարիերայի ընքացքում միայն 2 անգամ է նման նամակ ստացել: Նամակներից մեկը վերաբերել է հայտնի քրեական հեղինակությանը: Հասանովին ուղեկցել են ադրբեջանական կողմ և զգուշացրել են, որ եթե նա ՌԴ վերադառնա, անհապաղ ձերբակալվելու է: Լրագրողը, այդ ամենն անհեթեթ սխալ համարելով, նամակ է հղել ԱԴԾ ղեկավար գեներալ Բորտնիկովի անունով: Պատասխան նամակում միայն հաստատվել է, որ նրա մուտքը ՌԴ արգելվում է, իսկ այդ որոշումը չեղարկելու համար հիմքեր չկան: Ոչ պաշտոնական կանալներով, Հասանովին հաջողվել է ճշտել, որ ԱԴԾ-ն կասկածում է նրան արտերկրի հատուկ ծառայությունների հետ բազմակի շփումներ ունենալու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |