Մելքումյան. Էլէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվներ կան, փետրվարի 1-ից հնարավոր է՝ նոր գին լինի13 նոյեմբերի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բացահայտել են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն ստեղծող ռեզերվների մի մասը: Պատգամավորը հույս է հայտնել, որ փետրվարի 1-ից սպառողներն ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար: «Նիստում արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Սա հստակ հայտարարություն է, որովհետև և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 13-ի նիստում արձանագրել են՝ կան այն իրական գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականցնել»,- ասել է պատգամավորը: Մելքումյանն ասել է, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովի կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում հստակ հաշվարկներով կնշվի՝ որ ռեզերվների և աղբյուրների հաշվին կարելի է նվազեցնել էլէներգիայի սակագինը: Ըստ պատգամավորի, հանձնաժողովը նաև կորուստների, շահութաբերության և ուռճացված ծախսերի մասով մի շարք դեպքեր է արձանագրել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |