Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի14 նոյեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 50 մարդ է զոհվել Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել են տեղի իշխանությունները: Գրեթե բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են Փարադայս քաղաքի տարածքում: Եվս 2 մարդ է զոհվել առափնյա Մալիբուում: Զոհվածների իրական թիվը կարող է ավելին լինել, քանի որ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում, գրում է Deutsche Welle-ն: Արդեն 7-րդ օրը մոլեգնող հրդեհներն առավելագույն թվով զոհերի պատճառ են դարձել Կալիֆորնիայի ամբողջ պատմության մեջ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Այն նախատեսված է ապրիլին Իսպանիայում Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում |