Կաղանդ պապը՝ ԱՊՀ Ձմեռ պապերի առաջին 5-յակում14 նոյեմբերի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայկական Կաղանդ պապն ընդգրկվել է ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն Ձմեռ պապերի 5-յակում, որոնք պահանջարկ կունենան զբոսաշրջիկների մոտ ձմռանը: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ գործակալությունը: Նշվում է, որ Կաղանդ պապը կամ Մեծ Պապիկը կանաչ հանդերձանք է կրում և դիմավորում է հյուրերին Ձյունանուշի հետ միասին: ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների կողմից սիրված Ձմեռ պապերի առաջին տասնյակում են ընդգրկվել՝ Դզեդ Մառոզը Բելառուսից, Այազ ատան Ղազախստանից, Շախտա բաբան Ադրբեջանից, Կաղանդ պապը Հայաստանից, Քորբոբոն Ուզբեկստանից, Մոշ Կրեչունը Մոլդովայից, Այազ ատան Ղրղզստանից, Բոբոյի բարֆին Տաջիկստանից, Այազ բաբան Թուրքմենստանից և Թովլիս պապը Վրաստանից: Վարկանիշը կազմվել է ըստ զբոսաշրջիկների այցելությունների Ձմեռ պապերի նստավայրեր: Գլխավոր ոուսական Ձմեռ պապը նշում է իր ծննդյան օրը նոյեմբերի 18-ին Վելիկի Ուստյուգ քաղաքում: Այդ օրը նա առաջին ամանորյա լույսերն է վառում ՌԴ-ում և դիմավորում է երկրի բոլոր շրջանների ու ԱՊՀ երկրների Ձմեռ պապերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |