Լևոն Արոնյանը Tata Steel մրցաշարում 3-րդ հորիզոնականում է

Լևոն Արոնյանը Tata Steel մրցաշարում 3-րդ հորիզոնականում է

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 3-րդ տեղն է գրավել Կալկաթայում ավարտված Tata Steel India շախմատային փառատոնում, որի շրջանակներում անցկացվլ են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր:

6 միավորով արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5.5-ական միավորով հետ կիսել են 2-3-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվել է 3-րդ տեղում, հայտնում է շախմատի ֆեդերացիան:

Արագ շախմատի մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը:

Կայծակնային մրցաշարում Նիհալ Սարինին փոխարինել է մեկ այլ պատանի հնդիկ շախմատիստ՝ 13-ամյա գրոսմայտեր Ռամեշբաբու Պրագնանդհան:

Արագ շախմատի մրցաշարում Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 12.5-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում ուժեղ է գտնվել Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը հաղթողներից հետ է մնացել կես միավորով և գրավել է 3-րդ հորիզոնականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---