Խաղացողներին կպարտադրեն բուքմեյքերական շահումից եկամտահարկ վճարել16 նոյեմբերի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կողմից առաջարկվող հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ենթադրում է էապես փոփոխել շահումով խաղերի ու բուքմեյքերների հարկման մեխանիզմները՝ այդ թվում, հարկելով դրանցից օգտվողներին։ Առաջարկվում է, մասնավորապես, հարկել խաղացողների շահումները եկամտային հարկով։ Այն հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում են շահումով խաղերի և տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետային) գործունեության կազմակերպիչները՝ որպես հարկային գործակալ: Իսկ բուքմեյքերները, տոտալիզատորներն ու շահումով խաղերի այլ կազմակերպիչները կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ (այժմ նրանց կողմից մուծվող հարկերի ծավալն ուղղակիորեն կախված չէ նրանց եկամուտներից, կարգն, այդպիսով, վերանալու է)։ ՀՀ-ում, ըստ ԱԺ-ում հնչեցրած հաշվարկների, մոտ 2000 խաղամոլ կա։ 2018-ի հունվար-սեպտեմբերին շահումող խաղերի (ներառյալ կազինոները, վիճակախաղերը, բուքմեքերները) կազմակերպիչները մոտ 267 մլրդ դրամ շրջանառություն են ունեցել, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 35,6%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |