Քաղաքապետարանը շինթույլտվություն կտա առավելագույնը 15 օրում16 նոյեմբերի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշել է, որ քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն: Եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է առավեագույնը 15 օրում: «Եթե դուք արդեն ստացել եք թույլտվություն, ապա կարևոր է պահպանել շինարարական հրապարակների՝ ավագանու որոշմամբ սահմանված պայմանները: Նախ՝ տեսանելի վայրում փակցնել իրազեկող ցուցանակներ, որտեղ պետք է լինեն կառույցի վերջնական տեսքը, շինթույլտվության տրամադրման ամսաթիվը, համարն ու ժամկետը, նաև տվյալներ սեփականատիրոջ, կառուցապատողի մասին և մի շարք այլ տեղեկություններ: Հաճախ հենց այս ցուցանակների բացակայության պատճառով են քաղաքացիներն ահազանգում ապօրինի շինարարության մասին»,-նշել է Ռուբեն Խոջայանը: Վիճակագրության համաձայն, 2018-ի նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման և ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքում շինարարությունն անօրինական է ճանաչվել: 30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետևանքներն էլ վերացված են: Քաղաքացիների կողմից ապօրինության հետևանքները սեփական ուժերով չվերացնելու դեպքում վարչական շրջանների ուժերով ապօրինի կառույցը քանդվում է: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս տեղեկացնում է՝ մայրաքաղաքում առանց թույլտվության այլևս որևէ շինարարություն չի իրականացվելու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |