Շարքային Փաշինյանը գոհ չէ բանակային սննդից20 նոյեմբերի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր որդին ծառայում է զորամասում և սովորական շարքայինի կյանքով է ապրում: «100 տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի շարքայինը: Ավելին ասեմ՝ ընթացակարգերով նախատեսված էր, որ նա պետք է որոշակի ժամանակահատվածում ուսումնական զորամաս տեղափոխվի, բայց ես խնդրել եմ, որ նա ծառայության վայրը չլքի, որովհետև ես հասկացել եմ՝ եթե ինքը բոլորի նման մի քանի ամսով գա Հայաստանում ծառայելու, դա ինչպիսի մեծ աղմուկ կառաջացնի: Կասեն՝ շոու էր, հիմա երևի «Մարիոթ»-ում է ծառայում»,- ասել է նա: Խոսելով բանակում տրվող սննդից՝ Փաշինյանն ասել է, որ որդին գոհ չէ: Նա ասել է, որ քանի անգամ անձամբ է եղել դիրքերում, «փորձել է ուտելիքը և այն սարսափելի է»: «Մենք այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք ու զբաղվելու ենք, բայց պետք է պատկերացնենք նաև ծավալները»,-ասել է նա: Փաշինյանը հավելել է նաև, ծառայության հետ կապված ամենամեծ շոկերից մեկն այն էր, որ ստացան հեռախոսազանգ, որ «ինձ համար էս ուղարկեք, էն ուղարկեք»: «Դա շատ վատ ազդակ էր»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նաև զինվորների ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն են իրականացնում: «Այո, մենք այդ ոլորտում խնդիրներ ունենք»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ ինքը ժամանակին ազատվել է ժամկետային զինծառայությունից: «Դրա վերաբերյալ աղմուկ եղավ մամուլում և ես մանրամասն պարզաբանումներ եմ տվել: Դա տեղի է ունեցել 1991 թվականին ընդունված զինապարտության օրենքի համաձայն, ըստ որի՝ եթե երկու ավագ եղբայրները ծառայած են լինում բանակում, երրորդն ազատվում է բանակից»,-ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին բանակ է զորակոչվել 2018-ի հուլիսին: Նա ծառայում է Արցախում: Աշոտ Փաշինյանն ավելի վաղ դիմում էր ներկայացրել՝ Արցախում ծառայության անցնելու համար, իսկ հավաքակայանում նշել էր, որ դրական է տրամադրված ու կարծում է, որ սպասվող 2 տարիները հանգիստ ու հետաքրքիր կանցնեն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |