Շանհայում հյուրանոց է բացվել ածխի լքված հանքում

Շանհայում հյուրանոց է բացվել ածխի լքված հանքում

PanARMENIAN.Net - Շանհայում 5 աստղանի Shimao Quarry Hotel հյուրանոց է բացվել այլևս չարդյունահանվող հանքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի հանքից ածուխ էին արդյունահանում: Պաշտոնապես հանքավայրը փակվել է 2000-ին՝ Չինաստանում շրջակա միջավայրի պահպանության նոր կանոնների պատճառով: Shimao Group-ի օպերատորը գնել է հողը իր նախագծի համար 2006-ին:

Շինարարությունը տևել է 12 տարի, մասնակցել է 5000 մասնագետ՝ շինարարներ, ճարտարապետներ, դիզայներներ, գրում է «Վեդոմոստին»: Հանգստյան համալիրը գտնվում է Շանհայի Հունցյաո օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա՝ Շեշան լեռնաշղթայում:

Համալիրի հիմնական շենքը 18 հարկանի Intercontinental Shanghai Wonderland հյուրանոցն է: Ընդհանուր առմամբ հյուրանոցում 336 համար կա: Գլխավոր շենքում կան մարզական և զվարճանքի կենտրոններ: Հանգստացողները կարող են ժայռամագլցմամբ զբաղվել կամ թռիչքներ կատարել բանջիով:

Գիշերակացը հյուրանոցում կարժենա 3394 յուան ($668), իսկ ամենաթանկ լյուքս համարը՝ $14 000:

Հյուրանոցի երկու ստորին հարկերը ջրի տակ են գտնվում: Այդ հարկերում լյուքս դասի համարներն են, որտեղ պատուհանների փախարեն հսկայական ակվարիումներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---