Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնն ԱԻՆ-ին 26 մեքենա է տվել

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման  կենտրոնն  ԱԻՆ-ին  26 մեքենա է տվել

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանն անհատույց ժամանակավոր շահագործման է հատկացրել 51 միավոր փրկարարական տեխնիկա և սարքավորումներ:

Կառավարության նոյեմբերի 22-ին նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն, տրամադրվել է 26 միավոր «Կամազ» ավտոմեքենաներ, որից ամեն մեկի նախաերաշխիքային արժեքը կազմում է 252 մլն դրամ:

Նշվում է, որ ավտոմեքենաների անխափան շահագործման համար անհրաժեշտ են լրացուցիչ տեխնիկայի սպասարկման ծախսեր՝ դրանք պետք է անցնեն նախաերաշխիքային վճարովի տեխնիկական սպասարկում, որից հետո հաշվառվեն երաշխիքային սպասարկման համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---