Ուկրաինայում մտադիր են ռազմական դրություն հայտարարել26 նոյեմբերի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավանություն է տվել երկրում ռազմական դրություն հայտարարելուն՝ առանց համընդհանուր զորակոչի ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման:Այդ մասին նա ասել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում, հայտնում է «Լեվի բերեգ» պարբերականը: Ըստ BBC-ի, պատճառը Կերչի նեղուցի մոտ ուկրաինական մոտորանավերի գնդակոծումն ու զավթումն է ռուսական ԶՈւ նավերի կողմից: Հարցը քննարկվելու է նոյեմբերի 26-ին Գերագույն ռադայի արտահերթ փակ նիստում: Պորոշենկոն հայտարարել է նաև, որ ռազմական դրությունը չի անդրադառնա Դոնբասում իրավիճակի վրա և չի նշանակում, որ ուկրաինական բանակը հարձակողական գործողություններ է ձեռնարկելու: «Ուկրաինան բացառապես պաշտպանական գործողություններ է վարելու՝ պաշտպանելով իր տարածքն ու քաղաքացիների անվտանգութունը: Ուկրաինայի բանակը, ինչպես նաև Անվտանգության ուժերը բերված են բարձր մարտական պատրաստականության: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Համապատասխան հրահանգը տրվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի որոշման հիման վրա: Ըստ ՌԻԱ Նովոստի, գործակալության, նոյեմբերի 24 առավոտյան Ուկրաինայի ՌԾՈւ «Բերդյանսկ», «Նիկոլոպ» և «Յանի Կապու» նավերը հատել են Ռուսաստանի պետական սահմանը: Նավերը մտել են ժամանակավոր փակ ռուսական ակվատորիա և մի քանի ժամ վտանգավոր զորաշարժեր են իրականացրել՝ չարձագանքելով ՌԴ նավերի ու մոտորանավակների պահանջներին: Նոյեմբերի 26-ին տեղի կունենա նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը՝ Սև ծովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:ՆԱՏՕ-ն կողմերին զսպվածության կոչ է արել:Եվրամիությունն իր հերթին հորդորել է Ռուսաստանին վերականգնել նավարկությունը Կերչի նեղուցում ամբողջ ծավալով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |