Վիգեն Սարգսյանը` «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն27 նոյեմբերի 2018 - 11:44 AMT PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը ստանձնել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ մասին հայտարարվել է նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի ունեցած միջոցառման մեկնարկին: Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ հիմնադրամն իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել մոտ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը: Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը, հայտնում է Aysor.am-ը: Միջոցառմանը հրավիրված էին «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։ Միջոցառման հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: «Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։ Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։ «Լույսը» ստեղծվել է 2009-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով: Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհում ՀՀ-ն ունեցել է մոտ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչև միջազգային հարաբերություններ։ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները 2018-ի ապրիլի 21-ին բաց նամակ էին հղել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հրաժարվել վարչապետի պաշտոնից: Նամակը ստորագրել էր «Լույս» հիմնադրամի 61 կրթաթոշակառու: 2018-ի մայիսին ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանը նամակ էր հղել «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին՝ նշելով, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու են, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու «ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |