Alibaba Group-ի հիմնադիրն անդամակցել է չինական կոմկուսին

Alibaba Group-ի հիմնադիրն անդամակցել է չինական կոմկուսին

PanARMENIAN.Net - Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման դարձել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ: Այդ մասին հայտնել է «Ժեմին Ժեբաո» թերթը:

Թերթը հրապարակել է ՉԺՀ 100 քաղաքացու անուն, որոնք հատուկ ներդրում ունեն երկրի զարգացման գործում, որոնց թվում է նաև Մա Յունը (դա Ջեկ Մանի չինական անունն է): Թե հատկապես երբ է նա անդամակցել կուսակցությանը, չի նշվում, հայտնում է Lenta.ru-ն:

Պետությունը նշել է նրա ավանդը տնտեսության զարգացման մեջ:

Բացի այդ նա արժանացել է «Ցզյանսու գավառում չինական յուրահատկությամբ սոցիալիզմի ականավոր կառուցող» պատվավոր կոչմանը:

Ջեկ Ման Alibaba Group-ի հիմնադիրն է ու ղեկավարը, ընկերության մաս է կազմում նաև AliExpress առցանց խանութը: Նրա կարողությունը կազմում է մոտ 39,6 մլրդ դոլար: Նա համարվում է Չինաստանի ամենահարուստ մարդը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---