Սորոսի հիմնադրամը հեռանում է Թուրքիայից՝ Էրդողանի մեղադրանքների պատճառով27 նոյեմբերի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի Open Society Foundations հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Թուրքիայում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խիստ քննադատության պատճառով: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նոյեմբերի 26-ին: Թուրքիայի նախագահը մեղադրել է ամերիկացուն «առանձին պետությունների միջև տարաձայնություններ առաջացնելու և նրանց կառուցվածքը խարխլելու մեջ»: Տեղական ԶԼՄ-ներում նաև պնդումներ են տարածվում, որ Սորոսի հիմնադրամն է կանգնած 2013-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ինչպես նաև այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի հետևում, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Էրդողանը վստահ է, որ Սորոսն աջակցել է Օսման Քավալեին՝ խոշոր թուրք գործարարին, արն արդեն մոտ 1 տարի է բանտում է առանց պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելու: Թուրքիայի նախագահը մեղադրում է գործարարին 2016-ի հուլիսին չհաջողված պետական հեղաշրջման հետևում կանգնած անձանց ֆինանսավորելու մեջ: Open Society Foundations-ը հերքում է բոլոր մեղադրանքները: Ջորջ Սորոսը Հոլոքոսթ վերապրած հունգարացի հրեա է, որն իր հիմնադրամի՝ Open Society Foundations-ի միջոցով սատարում է քաղաքացիական իրավունքների ոլորտի նախագծերին ամբողջ աշխարհում: Հիմնադրամը Բուդապեշտում հայտարարվել է «օտարերկրյա գործակալ: Ուստի որոշվել է Բուդապեշտի գրասենյակը տեղափոխել Բեռլին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |