Շերը «փախել է» իր կյանքի մասին մյուզիքլի նախնական ցուցադրությունից

Շերը «փախել է» իր կյանքի մասին մյուզիքլի նախնական ցուցադրությունից

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) հուզվել է իր կյանքի մասին պատմող բրոդվեյան մյուզիքլի նախնական ցուցադրության ժամանակ և դուրս է եկել դահլիճից ընդմիջումից առաջ:

«Նրան զարմացրել էին որոշ փոփոխություններ, որ հեղինակները կատարել էին ներկայացման մեջ առանց նրա հավանության»,-ասել է ներկաներից մեկը, գրում է Lenta.ru-ն Page Six-ի վրա հղումով:

Ըստ դերասանուհու մերձավորների, նա անտրամադիր էր դեռ մինչ ներկայացման մեկնարկը, Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նաև նրա քաղաքին և սպառնում են երգչուհու առանձնատանը:

Մեկ այլ աղբյուր նշել է, որ Շերն ուղղակի ցանկացել է մենակ մնալ, ուստի նա լքել է իր տեղը, սակայն, ավելի ուշ շարունակել է դիտումը պատշգամբից:

«Շերի շոուն» անվանումը ստացած մյուզիքլը պատմում է երգչուհու 60-ամյա կարիերայի և սիրային արկածների մասին: Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) և ամերիկյան հեռուստատեսության հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել են միասին Հայաստան այցելել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---