Սերբիայի նախագահը մերժել է ՄԱԿ-ի առաջարկությունը ԵՄ-ին Կոսովոյում անվտանգության առումով գործառույթների մի մասի փոխանցման մասին

PanARMENIAN.Net - Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն հայտարարել է, որ Պրիշտինան ավարտել է Կոսովոյի կարգավիճակի մասին բանակցությունների գործընթացը Սերբիայի հետ: «Կոսովոյի տարածքային ամբողջականությունը պաշտպանվում է միջազգային մակարդակով եւ սերբերով բնակեցված հյուսիսային հատվածի անջատումը Պրիշտինայի կողմից չի դիտարկվում»,- հայտարարել է Սեյդիուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքում:



Նիստի ժամանակ ներկայացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցը, ով առաջարկել է փոփոխել Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (UNMIK) կառուցվածքը, որպեսզի տարածաշրջանի անվտանգության հարցերով գործառույթների մի մասը փոխանցվեր Եվրամիությանը:



Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը չի ընդունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկությունը, հայտարարելով, որ այն չի օգնի Կոսովոյի կարգավիճակի մասին խնդրի կարգավորմանը: Նրա դիրքորոշումը պաշտպանել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ընդգծելով, որ Ռուսաստանն «անընդունելի է համարում UNMIK-ի գործողությունների կամ ունեցվածքի որեւէ մասի փոխանցումը Եվրամիության առաքելությանը»:



Նիստին նաեւ հաստատվել է UNMIK-ի ղեկավար Յոահիմ Ռյուկերի պաշտոնաթողությունը, ում աշխատանքը, ըստ Ռուսաստանի, ուղեկցվում էր կոպիտ խախտումներով: Չուրկինի խոսքերով, Ռյուկերն անօրիկանան եղանակով փորձում էր «գործառույթների եւ ունեցվածքի մի մասը ՄԱԿ-ի առաքելությունից փոխանցել Եվրամիության անօրինական առաքելությանը»: UNMIK-ի նոր ղեկավար պետք է դառնա իտալացի դիվանագետ Լամբերտո Զանիերը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---