ՌԴ-ն Եվրոպայում 1-ինն է ՄԻԱՎ տարածման տեմպերով

ՌԴ-ն Եվրոպայում 1-ինն է ՄԻԱՎ տարածման տեմպերով

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջինն է Եվրոպայում Մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) տարածման տեմպերով: Նման եզրակացության են եկել ԵՄ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոյի մասնագտեները, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ այդ տվյալների, 2017-ին ՌԴ-ում ի հայտ է եկել ՄԻԱՎ 71,1 նոր դեպք՝ 100,000 մարդու շրջանում: Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 37 դեպք (100,000 բնակչության հաշվարկով), որին հաջորդում են Բելառուսը՝ 26,1 նոր դեպք և Մոլդովան՝ 20,6 նոր դեպք ցուցանիշներով:

Առավել ցածր ցուցանիշներ են գրանցվել Բոսնիայում և Հերցոգովինայում (0,3 դեպք 100 000 բնակչության շրջանում), Սլովակիայում (1,3 դեպք) և Սլովենիայում (1,9 դեպք):

Ընդհանուր առմամբ ամբողջ 2017-ի ընթացքում եվրոպական երկրներում գրանցվել է 159,000 նոր դեպք, որից 130,000-ը՝ Արևելյան Եվրոպայում, 104,000-ը՝ Ռուսաստանում: Բացահայտված դեպքերի 59 տոկոսում ՄԻԱՎ վարակը փոխանցվել է հետերոսեքսուալ սեռական հարաբերության միջոցով, 37 տոկոսում՝ թմրանյութերի ներարկման ժամանակ, իսկ 3 տոկոսում՝ միասեռական հարաբերության դեպքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---